Ուկրաինայի արևելքում ընթացող հակաահաբեկչական գործողության ձևաչափը շուտով փոխվելու է: Այս մասին ICTV հեռուստաալիքի եթերում այսօր հայտարարել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
«Այդ ձևաչափի փոփոխության մասին որոշումն առայժմ ընդունված չէ, և ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներում մենք կլսենք ավելի լայն որոշումների մասին, այդ թվում՝ կադրային», — հավելել է Լիսենկոն:
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակը նշել է, որ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի և խորհրդարանական խմբակցությունների առաջնորնդերի հետ հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել չդիմել ռազմական դրություն հայտարարելու միջոցին:
Նա նաև նշել է, որ Պետրո Պորոշենկոն հանդիպում է անցկացնում Ուկրաինայի գլխավոր շտաբի ուժայինների հետ՝ քննարկելով Դոնբասում տիրող իրավիճակը: