տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան Վիլնյուսից հետո Բելառուս է դառնում․ Ընդդիմության առաջնորդ

Ուկրաինան Վիլնյուսից հետո Բելառուս է դառնում․ Ընդդիմության առաջնորդ

139
0

img_9265

Ուկրաինայի ընդդիմադիր «Բատկովշինա» ֆրակցիայի ղեկավար Արսենի Յացենյուկը բացասական գնահատել Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի հետևանքները, որտեղ Ուկրաինան հրաժարվեց ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման մասին համաձայնագիր։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

«Վիլնյուսում տապալումից հետո մենք զարթնեցինք նոր երկրում։ Ուկրաինան Վիլնյուսից հետո ավելի նմանվում է Բելառուսին»,- ասել է նա՝ նշելով, որ «այժմ գլխավոր նպատակը ոստիկանությունից մարդկանց ազատելն է»։

Հիշեցնենք, որ այս գիշեր ոստիկանական ուժերը հարձակվել են Մայդանում եվրաինտեգրման կողմնակիցների վրա՝ բռնի ուժով նրանց դուրս մղելով Կիևի կենտրոնից։ Կան տասնյակ վիրավորներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here