տուն Տնտեսական Ուկրաինան վերադարձել է Վրաստանի ճանապարհների շինարարության շուկա

Ուկրաինան վերադարձել է Վրաստանի ճանապարհների շինարարության շուկա

258
0

road_atlas_1680x700

Ուկրաինան իր անկախության ընթացքում առաջին անգամ շահել է Վրաստանի ճանապարհային շինարարության տենդերը,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Տենդերին մասնակցում էին 14 ընկերություններ Իսպանիայից, Թուրքիայից, Չինաստանից եւ այլ երկրներից։ Ֆինանսա-արդյունաբերական «Ալտկոմ» ընկերությունը կկառուցի Սամտրեդիա-Գրիգոլետի ավտոճանապարհի 11,5 կմ-անոց հատվածը, որը հանդիսանում է «Արեւելք-Արեւմուտք» մայրուղու մի մասը։

Պայմանագրի արժեքն անցնում է 90 մլն դոլարից (153.5 մլն լարի)։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական ինվեստիցիոն բանկի կողմից։

«Ալտկոմ» ընկերությունը կառուցել է մի քանի խոշոր օբյեկտներ՝ 2012 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը Ուկրաինայի նախապատրաստության շրջանակներում, ինչպես նաեւ Թուրքմենստանում՝ Ամուդարյա գետի վրա՝ ավտոճանապարհային կամուրջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here