տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան, Ռուսաստանն ու ԵԱՀԿ-ն համաձայնության են եկել Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման շուրջ

Ուկրաինան, Ռուսաստանն ու ԵԱՀԿ-ն համաձայնության են եկել Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման շուրջ

72
0

rsz_1440596Եռակողմ շփման խմբի մասնակիցները (Ուկրաինայի, Ռուսաստանի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները) երկրի արևելքում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ծրագրի իրականացման առանցքային փուլերի շուրջ համաձայնության են եկել: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:

Ինչպես հաղորդել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժինը՝ եռակողմ շփման խմբի մասնակիցները հունիսի 8-ին և 9-ին 3 նիստ են անցկացրել:

«Կատարված աշխատանքի արդյունքում կողմերը ընդհանուր հայտարարի եկան առաջնահերթ խնդիրների ցանկի ու այն իրականացնելու ծրագրի առանցքային փուլերի շուրջ, որոնց հասնելը կնպաստի Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում լարվածության լիցքաթափմանը», — նշված է պաշտոնական Կիևի տարածած հայտարարության մեջ: