տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան ռուսական կողմին մեղադրում է զրպարտանք տարածելու մեջ

Ուկրաինան ռուսական կողմին մեղադրում է զրպարտանք տարածելու մեջ

227
0

otobrala-u-ukrainy-voyna-s-rf

Ուկրաինան Ռուսաստանի սպառման վերահսկողության ծառայությանը մեղադրել է հանրահայտ Roshen ապրանքանիշի արտադրանքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջ: Այս մասին գրում է RIA-Novosti գործակալությունը:

Մինչև հիմա Ռուսաստանն Ուկրաինային մեղադրում էր կոնֆետների մեջ անթույլատրելի նյութեր օգտագործելու մեջ: Սակայն անցած շաբաթ ստուգման ժամանակ խախտումներ չհայտնաբերելուց հետո Roshen-ին մեղադրել է հնացած տեխնոլոգիաներով շոկոլադ արտադրելու մեջ:

«Ռուսաստանի սպառման վերահսկողության ծառայության հայտարարության մեջ, որն արվել է Roshen-ում ստուգումից հետո, տեղ են գտել ակնհայտ կեղծ տեղեկություններ, իսկ դրա տոնայնությունը չի համապատասխանում ուկրաինա-ռուսական հարաբերությունների ոգուն», — ասվում է Ուկրաինայի գյուղնախարարության հայտարարության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here