Ռուսական «Գազպրոմը» և ուկրաինական «Նավտոգազը» համաձայնության են եկել Ուկրաինայում գազի մատակարարման գնի շուրջ: Գազի գինը նախատեսվում է իջեցնել մինչև հազար խոր. մետրի համար 268,5 դոլարի Այս մասին հայտնում է BBC-ն:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ այդ գումարն այժմ 400 դոլար է կազմում:
Պուտինը նշել է, որ ռուսական գազի գնի էժանացումը Ուկրաինայի համար ժամանակավոր որոշում է: Ընդ որում, նա կոնկրետ ժամկետ չի ցանկացել նշել: