տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան ռուսական բանկերին պարտք է 30 մլրդ դոլար․ Պուտին

Ուկրաինան ռուսական բանկերին պարտք է 30 մլրդ դոլար․ Պուտին

138
0

30E77F594E25B657ABC5B47011D8FE_h498_w598_m2

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով Ուկրաինայի հարցին, որը հրաժարվել է Եվրամիության հետ ասոցացման պայմանագրից, հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի հետ չի քննարկել գազային պայմանագրի վերանայման հարցը, ինչը պնդում են ուկրաինացի որոշ պաշտոնյաներ։

Պուտինն ասել է, որ Սևաստոպոլում ռուսական նավատորմի տեղակայման պայմանագիրը երկարաձգելու դիմաց Ռուսաստանը 10 մլրդ դոլարի զեղչ է արել Ուկրաինա մատակարարվող գազի համար։ Բացի այդ, Պուտինը նաև հիշեցրել է, որ ուկրաինական կողմը ռուսական ՎՏԲ, Գազպրոմբանկ և ՎԷԲ բանկերին պարտք է 30 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրի հետաձգումը պահանջել է Ռուսաստանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here