Եվրամիությունը զգուշացրել է Ուկրաինային, որ երկիրը ռիսկի տակ է դնում իր տնտեսական ապագան՝ հրաժարվելով Բրյուսելի հետ ազատ առևտրի համաձայնագրից՝ հօգուտ Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերի: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը:
Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այս հայտարարությունը կատարել է Վիլնյուսում կայանալիք «Եվրոպական համագործակության» գագաթնաժողովից մի քանի ժամ առաջ: