տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան պատրաստվում է հարյուրավոր միլիարդների հայց ներկայացնել ընդդեմ Ռուսաստանի․ Յացենյուկ

Ուկրաինան պատրաստվում է հարյուրավոր միլիարդների հայց ներկայացնել ընդդեմ Ռուսաստանի․ Յացենյուկ

70
0

BFFB4895-86E0-4BB7-BDC1-5F0DECD765D3_mw1024_n_s

Ուկրաինան բազմամիլիարդանոց հայց է ներկայացնելու Ռուսաստանի դեմ՝ Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ Այս մասին երեկ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։ Նա պնդում է, որ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում կարելի է որակել որպես «կողոպուտ»․ ընդ որում՝ խոսքը «հարյուր միլիարդավոր դոլարների մասին է»։

Յացենյուկը պարզաբանել է, որ ներկայում Ուկրաինան դիմելու է միջազգային դատարաններ։ Այժմ էլ քննարկվում է, թե ինչպես է Ռուսաստանը պատասանատվություն կրելու ֆինանսական այս թալանի համար։ Ուկրաինայում պնդում են, որ Ռուսաստանն իրականացրել է «զինված թալան և սեփականաշնորհել է Ուկրաինայի կառավարությանը պատկանող տասնյակ օբյեկտներ»։