տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան որոշում կայացրեց դուրս բերել զորամիավորումները Ղրիմից

Ուկրաինան որոշում կայացրեց դուրս բերել զորամիավորումները Ղրիմից

90
0

1394894946-6210

Ուկրաինայի ազգային անտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել և հանձնարարել պաշտպանության նախարարությանը որոշ զորամասեր դուրս բերել Ղրիմից: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին:

Նա նշել է, որ կառավարությունը պետք է պայմաններ ապահովի զինվորականների ընտանքիները տարածաշրջանից տեղափոխելու համար` ապահովելով նրանց վերաբնակեցումը Ուկրաինայի մյուս տարածքներում: Ավելի վաղ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը հայտարարել էր, որ Ղրիմից որոշ զորամասերի դուրս բերումը տեղի կունենա առաջիկա օրերին: