Ուկրաինան և Եվրամիությունը մոտ են գազի մեծաքանակ մատակարարումների մասին պայմանագիր կնքելուն, ինչը թույլ կտա բնական գազ ստանալ Արևմուտքից և զգալիորեն կրճատել Ռուսաստանից մատակարարումներից կախվածությունը, հաղորդում է Wall Street Journal Europe թերթը։
Սլովակիայի միջոցով Եվրամիության գազային համակարգ մուտք գործելը Ուկաինային թույլ կտա զգալի քանակությամբ գազ ստանալ ավելի էժան գնով, քան այն, որ սահմանել է Կիևի համար «Գազպրոմը»։ Թերթի վստահելի աղբյուրների տեղեկացմամբ՝ պայմանագիրը կարող է ստորագրվել Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, արդեն այս ամսվա վերջին։