Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է միանալ Մաքսային միության առանձին դրույթներին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: Նա ասել է, որ Ուկրաինան նման որոշում կկայացնի դրանք ուսումնասիրելուց հետո:
Յանուկովիչը նաև հայտարարել է, որ իր երկիրը եվրաինտեգրման հարցում ընդմիջում է վերցրել, որպեսզի պարզի, թե ինչ պայմաններով է ստորագրվելու ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը: