Ուկրաինայի իշխանություններն այսօր հրաժարվել են Անկախ պետութոյւնների համագործակցության կազմակերպության նախագահությունից: Քիչ առաջ նման հայտարարություն է արել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Եվգենի Պերեբեյնիսը: Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Պերեբեյնիսը նաև հայտնել է, որ իշխանությունները դիտարկում են ԱՊՀ կազմից դուրս գալու մասին հարցը: Նախորդ օրերին Ուկրաինայի իշխանություններն իրենց դժգոհությունն էին հայտնում Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ ԱՊՀ պետությունների լռության, ԱՊՀ շրջանակներում կազմակերպված քննարկումների ժամանակ նրանց առաջարկներից:
Բացի այդ, այսօր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն առաջարկել է հետ վերցնել ԱՊՀ-ի ստեղծման վերաբերյալ Ուկրաինայի ստորագրությունը: