տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան հետախուզում է հայտարարել նաև Վիկտոր Յանուկովիչի որդու նկատմամբ

Ուկրաինան հետախուզում է հայտարարել նաև Վիկտոր Յանուկովիչի որդու նկատմամբ

98
0

3HR2E4FM

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու` 40-ամյա գործարար Ալեքսանդր Յանուկովիչի նկատմամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ալեքսանդր Յանուկովիչին կասկածում են փաստաթղթեր կեղծելու մեջ: Այս հանցանքի ապացուցման դեպքում Ալեքսանդրը բանտում պետք է անցկացնի 2-5 տարի: Ալեքսանդր Յանուկովիչն իրավապահների տեսադաշտից անհետացել է փետրվարի 23-ին, երբ երկիրը լքել է նաև նրա հայրը:

Տեղեկացնենք նաև, որ ՈՒԱԾ-ն արդեն հետախուզում է հայտարարել Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ` նրան մեղադրելով ահաբեկչության մեջ: