Եվրոպական միությունը դեռ պատրաստ է ընդունել Ուկրաինային, սակայն մտադիր չէ համագործակցել գործող իշխանությունների հետ: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«Յանուկովիչի կառավարությունը կորցրել է Եվրամիության վստահությունը, երբ հրաժարվեց Վիլնյուսում ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը: Այսօր Ուկրաինայի ժողովուրդը պետք է որոշի ինքն իր ապագան»,- ասել է նախագահը: