տուն Լուրեր Ուկրաինան կշարունակի ընթանալ եվրաինտեգրման ուղով. Յանուկովիչ

Ուկրաինան կշարունակի ընթանալ եվրաինտեգրման ուղով. Յանուկովիչ

182
0

66ffef6e1ae5581e

Ուկրաինայի եվրաինտեգրման կուրսը չի փոխվելու. Այս մասին հայտարարել է երկրի գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի նախկին ղեկավարների՝ Լեոնիդ Կրավչուկի, Լեոնիդ Կուչմայի և Վիկտոր Յուշչենկոյի հետ հանդիպման ընթացքում։

«Այդ կուրսը, որը ամրագրված է օրենսդրական մակարդակով, չի փոխվի»,- ասել է Յանուկովիչը և հայտնել, որ չորեքշաբթի Բրյուսել է մեկնելու աշխատանքային խումբը՝ փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի գլխավորությամբ։ «Սկսվելու է ԵՄ հետ կոնկրետ աշխատանք, որը առաջարկել է Եվրահանձնաժողովը»,- ավելացրել է նա։

Կիևը Եմ հետ ասոցացման համաձայնագիր կստորագրի, եթե ձեռքբերվի փոխհամաձայնություն. հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը Յանուկովիչի հետ հանդիպումից հետո։

«Եվրամիության հետ համաձայնություն ունենք, որ կարվեն այնպիսի քայլեր, որոնք Ուկրաինային հնարավորություն կտան ստորագրել համաձայնությունը՝ չվտանգելով իր տնտեսական շահերն ու զարգացման հնարավորությունը»,- Կրաչուկի խոսքերն է փոխանցում РИА Новости-ն։

Բացի այդ, Կրավչուկը վստահեցրել է, որ նախագահ Յանուկովիչը խոստացել է լուծել Մայդանի ակտիվիստների ազատարձակման հարցը՝ առանց դատարանի լիազորություններին միջամտելու։

Հիշեցնենք. երկուշաբթի իրավապահները շրջապատել էին Կիևի կենտրոնը և շարժվել դեպի Մայդան։ Լույս երեքշաբթի գիշերը Ուկրաինայի մայրաքաղաքում բախումները վերսկսվել էին։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here