տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան կամ Սիրիան շախմատային խաղատախտակ չեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար․ Օբամա

Ուկրաինան կամ Սիրիան շախմատային խաղատախտակ չեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար․ Օբամա

110
0

bingo

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարծում, որ Սիրիայում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակների կարգավորումը պայմանավորված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակասությունների առկայությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«ԱՄՆ-ն չի դիտարկում ստեղծված իրավիճակը որպես «սառը պատերազմի» ժամանակների շախմատային տախտակ, որի վրա մրցում է Ռուսաստանի հետ», — ասել է ԱՄՆ նախագահը։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման ելքն, ըստ Օբամայի, կոլաիցիոն կառավարության և ազատ ու արդար ընտրությունների անցկացման մեջ է։ «Ուկրաինայում հրադադարը կարող է պահպանվել, սակայն կառավարությունն, ի վերջո, պետք է ձգտի ստեղծել ազգային համաձայնության կառավարություն և անցկացնի ազատ ընտրություններ», — նշել է ԱՄՆ նախագահը։

Տեղեկացնենք, որ երեկ ԱՄՆ-ի կառավարությունը մուտքի արտոնագրերի սահմանափակումներ է մտցրել ուկրաինացի 20 պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, մեղավոր են Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների և բռնությունների մեջ։