տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան դիմել է Ռուսաստանին Յանուկովիչի արտահանձնման հարցով

Ուկրաինան դիմել է Ռուսաստանին Յանուկովիչի արտահանձնման հարցով

90
0

996448162

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վիկտոր Նալիվայչենկոն դիմել է Ռուսաստանի գորընկերներին` խնդրելով Ուկրաինային արտահանձնել այդ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Նրա խոսքերով` ուկրաինական կողմը դիմել է ռուսականին` հաստատելու կապեր, որպեսզի «ռուսական անվտանգության ծառայությունները ըմբռնեն, թե որտեղից են գալիս վտանգները և դրանց մասին տեղեկացնեն ուկրաիանական կողմին»: Նալիվայչենկոն կարծում է, որ անհրաժեշտ է երկու կողմի համագործակցությունը, հատկապես` Յանուկովիչի արտահանձման հարցում:

Հիշեցնենք, որ Յանուկովիչը լքել է Ուկրաինայի տարածքը և ներկայումս գտնվում է Ռուսաստանում: Նա իր այս քայլը պարզաբանել է անվտանգության նկատառումներով: