Ուկրաինայի կառավարությունը դիմել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ռուսաստանին, որպես 1994 թվականին Բուդապեշտյան հուշագրով երկրի տարածքային ամբողջականության երաշխավոր երկրների: Հայտարարության մեջ ասվում է, որ Ղրիմում իրավիճակը շարունակվում է սրվել՝ այնտեղ ռուսական զորքեր մտցնելու պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հաշվի առնելով այն երաշխիքները, որոնք ստացել էր Կիևը միջուկային զենքից հրաժարվելու դիմաց, Ուկրաինան պնդում է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը օգտագործեն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և ռազմական լծակները պետության ամբողջականությունը պահպանելու համար: Ուկրաինան նաև դիմել է Ռուսաստանին, որպես հուշագիրը ստորագրած երկրի, դուրս բերելու զորքերը Ղրիմից և ագրեսիան դադարեցնելու համար: