RIA-Novosti գործակալությունը տեղեկացնում է, որ ՈՒկրաինան դադարեցրել է Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրելու գործընթացը: Նման որոշում է կայացվել Ուկրաինայի կառավարության կողմից:
Կառավարությունն այս որոշումը բացատրել է ԱՊՀ երկրների և Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությամբ: Բացի այդ, կառավարությունը համապատասխան հանձնարարականներ է տվել նախարարություններին ներկայացնել Ռուսաստանի, ԵՄ և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանձնաժողովի ստեղծման առաջարկներ, ինչպես նաև վերականգնել երկխոսությունը Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ՝ առևտրատնտեսական կապերն ընդլայնելու համար: