տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան առայժմ չի շտապում մուտքի արտոնագրեր սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար. Յացենյուկ

Ուկրաինան առայժմ չի շտապում մուտքի արտոնագրեր սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար. Յացենյուկ

177
0

1391381421_47120

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կարծում է, որ առայժմ պետք չէ շտապել Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագիր սահմանելու, ինչպես նաև ՌԴ քաղաքացիներին միայն արտասահմանյան անձնագրերով Ուկրաինայի տարածք մուտք գործելու թույլտվություն տալու հարցերում: Այս մասին Յացենյուկն ասել է Բրյուսելում, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության նիստին ինչպես նաև Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին, որի ժամանակ ստորագրելու է ասոցացման մասին համաձայնագիրը:

«Այս հարցում անհրաժեշտ է յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել», — ասել է Յացենյուկը` հիշեցնելով, որ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ բարձրացրել է ԱՊՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրեր սահմանելու, ինչպես նաև միայն միջազգային անձնագրերով իր տարածք մուտք գործելու թույլտվություն տալու մասին: «Չեմ կարծում, թե նման նախաձեռնությունը թույլ կտա արդյունավետ ազդել Ռուսաստանի վրա: Մինչդեռ այս խնդիրն ունի նաև հումանիտար կարևոր բաղադրիչ Ուկրաինայի տեսակետից, քանի որ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հարցում շահագրգռված են շատ ուկրաինացիներ, առաջին հերթին` մեր պետության հարավում և արևելքում, ովքեր Ռուսաստան են մեկնում աշխատելու, ունեն բարեկամական կարեպ սահմանից այն կողմ», — ասել է Յացենյուկը:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ներկայում Ուկրաինայի իշխանությունները քննարկում են ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ սահմանելու հարցը: