ԵՄ-ում նախագահող Լիտվայի նախագահ Դալիա Գրիբայսկայտեն կարծիք է հայտնել այն մասին, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները երկիրը դեպի անցյալ են տանում:
«Ես կարծում են, որ Ուկրաինայի իշխանությունը երկիրը դեպի հետ է տանում, փակում է երկիրը ժամանակակից դարձնելու հնարավորությունը և փաստացիորեն «կոնսերվացնում» էերկրի տնտեսությունը, քաղաքականությունը և երկրի զարգացումը»,- ասել է Գրիբայսկայտեն Բրյուսելում կայացած ԵՄ-ի գագաթնաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր այն մասին, որ Ուկրաինային մատակարարվող գազի գինը մոտ մեկ երրորդով կկրճատվի: Այս հայտարարությունը ուկրաինական ժողովրդի բողոքն է առաջացրել: Ուկրաինացիները կարծում են, որ այս գնով նրանց փորձում են հետ պահել եվրաինտեգրումից: