տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան այս դժվարությունների ընթացքում միայնակ չէ. Ջոզեֆ Բայդեն

Ուկրաինան այս դժվարությունների ընթացքում միայնակ չէ. Ջոզեֆ Բայդեն

111
0

joe-biden__2012_08_25_h12m3s7__BJ

Այսօր Ուկրաինա ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մի շարք հայտարարություններ է արել կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: Նա արդեն հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Այս մասին հաղորդում է Interfax-Ուկրաինան:

«ԱՄՆ-ն պատրաստ է զգալի օգնություն ցուցաբերել, որպեսզի ընտրություններն անցնեն արդար և թափանցիկ, լինի վերահսկողության անհրաժեշտ մակարդակ, որպեսզի ոչ ոք չկարողանա կասկածի տակ դնել դրանց օրինականությունը»,- ասել է նա` խոստանալով, որ այս դժվարությունները Ուկրաինան միայնակ չի անցնելու,  նա ունենալու է ՄԱԿ-ի օգնությունը:

Նա ասել է, որ Ուկրաինայի բոլոր շրջանները հոգնել են այն կաշառակերությունից, որոնք գոյություն ունեն այստեղ, և նոր կառավարությունը պետք է բացառի նման հնարավորությունները:

Բայդենը ելույթի ժամանակ նաև ասել է, որ ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային թուլացնել գազային կախվածությունը Ռուսաստանից: «Մենք ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար», — ասել է նա` խոստանալով ապահովել նաև բանակն անհրաժեշտ սարքավորումներով: