տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան ԱՄՆ-ի զինված ուժերի հետ մի քանի զորավարժություն կանցկացնի իր տարածքում

Ուկրաինան ԱՄՆ-ի զինված ուժերի հետ մի քանի զորավարժություն կանցկացնի իր տարածքում

156
0

A Ukrainian soldier rides on an armoured personnel carrier during a military exercise near the village of Goncharivske

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն ռադային է ներկայացրել մի օրինագիծ, որով թույլատրվելու է այլ երկրների ներկայությունը Ուկրաինայի տարածքում միջազգային զորավարժություններ անցկացնելու համար: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուկրաինայի տարածքում տեղի են ունենալու ռազմական ոստիկանության «Իրավակարգ 2014», ամերիկա-ուկրաինական «Ռեփիդ Թրայդենթ 2014» զորավարժությունները, ուկրաինա-լեհական «Անվտանգ երկինք 2014» ռազմաօդային զորավարժությունները, «Սի Բրիզ 2014» ուկրաինա-ամերիկյան ռազմածովային զորավարժությունները և այլն: