տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է իրեն տրամադրել ամերիկյան օգտագործված զրահամեքենաներ և այլ զինտեխնիկա

Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է իրեն տրամադրել ամերիկյան օգտագործված զրահամեքենաներ և այլ զինտեխնիկա

91
0

8536

Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է իրեն տրամադրել ամերիկյան բանակի զրահամեքենաները, զինտեխնիկան և զրահաբաճկոնները, որոնք դուրս են գրվելու կամ վաճառվելու են Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո: Այս մասին հաղորդում է Defense News-ը:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Լեոնիդ Պոլյակովի խոսքերով` որոշ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, կարող են առանց մեծ ջանքերի այդ տեխնիկան տրամադրել իրենց, որոնք կկիրառվեն նոր գնվող տեխնիկայի հետ միասին: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ զինտեխնիկայի մասին է գնում խոսքը: Չկան նաև կոնկրետ պայմանավորվածություններ: