Ուկրաինայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականը համարվել է 2013 թվականին ամենամեծ առաջընթացն արձանագրած հավաքական:
Նրանք ամենաշատ միավորներն են վաստակել ավարտվող տարվա ընթացքում, և առաջին անգամ է, որ նման պատվի են արժանանում: ՖԻՖԱ-ի վերջին վարկանշային աղյուսակում Ուկրաինան զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: 2013 թվականին այդ ցուցակում Ուկրաինան վաստակել է 907 միավոր` տոնելով 9 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի և մեկ խաղ պարտվելով: