տուն Uncategorized Ուկրաինան ԱԳՆ-ն Ղրիմի հարցով ՀՀ ԱԳՆ-ին նոտա է հղել

Ուկրաինան ԱԳՆ-ն Ղրիմի հարցով ՀՀ ԱԳՆ-ին նոտա է հղել

105
0

458065

Ուկրաինան հայ-ուկրաինական հարաբերությունների համար բացասական ընթացք է խոստանում, եթե Հայաստանը ճանաչի Ղրիմի անեկսիան: Այս մասին հաղորդում է Commentd.ua-ն:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարր Դանիլո Լուբկիվսկին: Նրա խոսքերով` Ուկրաինան մտահոգված է հայկական դիրքորոշման մասին տեղեկություններով: Նա ասել է, որ երկու անգամ ՀՀ դեսպանը կանչվել է ուկրաինական ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվել է Ուկրաինայի դիրքորոշումը Ղրիմի հարցի վերաբերյալ:

Լուբկինսկին տեղեկացրել է նաև, որ հայկական կողմին նոտա է ներկայացվել պարզաբանելու Ղրիմի հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը. «Մենք դիմել ենք Հայաստանին պաշտոնապես և հրապարակավ մոտ ժամակներս հայտնել, որ այն չի ճանաչում Ղրիմի բռնակցումը: Այս պատասխանը մենք սպասում ենք: Անկասկած մենք այս մասին խղճմտանքով ենք ասում, սակայն եթե արտահայտվի այնպիսի դիրքորոշում, որը մենք կարող ենք որակել որպես ոչ բարեկամական, ապա դա բացասական հետևանքներ կունենա մեր երկկողմ հարաբերությունների վրա», — ասել է Լուբկիվսկին` պարզաբանելով, որ Ուկրաինան հնարավոր բացասական դիրքորոշում կարտահայտնի հայկական կողմի նոտան ստանալու դեպքում:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմի հանրաքվեն «այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»։