Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտարարել է ոստիկանության հատուկ ջոկատը՝ «Բերկուտը» ցրելու մասին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«2014 թվականի փետրվարի 25-ին ստորագրել եմ թիվ 144 հրամանը, որով «ցրվել է ոստիկանության քաղաքացիական անվտանգության հատուկ ջոկատ «Բերկուտը»»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Կիևի կենտրոնում հիմնական բախումները տեղի են ունեցել «Բերկուտի» և ցուցարարների միջև։ Ոստիկանության շրջանում նույնպես կան տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ։