տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումներն ընթացել են «Արաբական գարնան» սցենարով. Շոյգու

Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումներն ընթացել են «Արաբական գարնան» սցենարով. Շոյգու

100
0

Sergey_Shoigu_2013

Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումներն անցել են «Արաբական գարնան» սցենարներին համապատասխան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մեծ ցավով եմ նշում, որ այն սցենարը, որը մշակվել էր «արաբական գարնան» համար, կիրառվեց նաև այս երկրում», — ասել է նա` ելույթ ունենալով Համագործակցության շանհայյան կազմակերպության խորհրդակցության ժամանակ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայոմ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ռուսաստանը փետրվարի 22-ից սկսեց գրավել Ղրիմում պետական հաստատությունները, իսկ մարտի 16-ին տեղի ունեցած հանրաքվեով Ղրիմի բնակչությունը ցանկություն հայտնեց մտնելու Ռուսաստանի կազմի մեջ: