տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում վաճառքի են հանում պետական ապարատին սպասարկող ավտոմեքենաների կեսը

Ուկրաինայում վաճառքի են հանում պետական ապարատին սպասարկող ավտոմեքենաների կեսը

83
0

435878348

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է Գերագույն ռադայում, որ կառավարությունը պատրաստվում է վաճառել պետական ապարատի մեքենաների կեսը: Այս մասին հաղորդում է UNIAN-ը:

Բացի այդ, նա հայտարարել է, որ շուտով սկսվելու է պետական ենթակայության տակ գտնվող պետական շինությունների սեփականաշնորհման գործընթացը. վաճառքի են հանվելու առանձնատներ, գործարաններ և այլ անշարժ գույք, որի կարիքը պետությունը չունի:

Դադարեցվելու է պետական առանձնատների ֆինանսավորումը: Նա առաջարկել է նախկին ու ներկա պաշտոնյաներին այդ հողերը գնել սեփական միջոցներով: Կրճատվելու է նաև իրավապահ մարմինների 80 հազար և պետական ապարատի 24 հազար աշխատակից: