Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ուկրաինայում պետական հեղաշրջում չկա։
«Կիևում ոչ մի պետական հեղաշրջում էլ չկա։ Գերագույն ռադայի խոսնակն ընտրվել է օրենքով։
Նախագահ Յանուկովիչը պետք է 24 ժամվա ընթացքում ստորագրի 2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու օրենքը», — Սիկորսկիի խոսքերն է մեջբերում «Ուկրաինսկայա պրավդան»։
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում երկրում, պետական հեղաշրջում է։