տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում պարզել են դիպուկահարների ինքնությունը

Ուկրաինայում պարզել են դիպուկահարների ինքնությունը

140
0

84684

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նախօրեին երեկոյան հայտարարել է, որ պարզվել են Կիևի Մայդանում մարդկանց գնդակահարած դիպուկահարների ինքնությունը։ Այս մասին հաղորդում է ուկրաինական TCH հեռուստաալիքը։

Գլխավոր դատախազի առաջին տեղակալ Նիկոլայ Գոլոմշան հայտարարել է, որ դիպուկահարների մեջ, հնարավոր է, եղել են օտարերկրյա քաղաքացիներ։ Չի հաստատվել այն տեղեկությունը, որ ընդդիմությունն առնչություն է ունեցել Մայդանում մարդկանց գնդակահարության հետ։ Իրավապահները պարզել են բոլոր այն կետերը, որտեղից իրականացվել է գնդակահարությունը, կազմվել են դիպուկահարաների ցուցակները։ Նրանց զենքն առգրավված է։

Ավելի վաղ ուկրաինական մամուլը տարածել էր մի տեղեկություն, որի համաձայն դիպուկահարները օրական ստացել են 40 հազար դոլար։