Ուկրաինայում ուժայինների և ռուսամետ անջատողականների միջև արևելքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 127 մարդ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը` հղում կատարելով Ուկրաինայի իշխանություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Մենք խիստ մտահոգված ենք Ուկրաինայի հարավում և արևելքում մարդու իրավունքների իրավիճակով, ինչպես նաև զինված խմբավորումների ավելացմամբ, որոնք իրականացնում են անօրինական գործողություններ», — նշել է նա:
ՄԱԿ-ի զեկույցը բուռն դժգոհություն է առաջացրել հակամարտող կողմերից մեկում` Ռուսաստանում, որտեղ այն որակվել է որպես երկակի ստանդարտների կիրառում: