Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն գրառում է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ ասվում է. «Ներքին գործերի նախարարը ցուցում էր տվել ներքին գործերի աշխատակիցներին զերծ մնալ խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնի ուժի կիրառումից: Ինչպես նաև խաղաղ ցույցի կազմակերպիչներին նախազգուշացվել էր, որ իրենք պատասխանատվություն են կրում ցուցարարների անվտանգության համար»:
Նախարարի մամլո ծառայությունից պարզաբանել են, որ ոստիկաններին արգելվել է ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառել: