Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հանդիպման ժամանակ հյուրընկալող կողմը շվեյցարական դրոշի փոխարեն տեղադրել է Դանիայի դրոշը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Կիևում կայացած հանդիպման ժամանակ արձանագրված այս միջադեպին Բուրկհալտերը հումորով է վերաբերվել։ Դանիայի և Շվեյցարիայի դրոշներն իսկապես նման են. երկուսն էլ կարմիր են՝ կենտրոնում սպիտակ գույնի խաչով։
Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ 3 դրոշ է տեղադրված եղել՝ ուկրաինական, դանիական և ԵԱՀԿ-ի դրոշը, քանի որ Բուրկհալտերը հանդիսանում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահը։