տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասել է 54.4 հազարի․ ՄԱԿ

Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասել է 54.4 հազարի․ ՄԱԿ

90
0

UKRAINE-CRISIS/FIGHTING

Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասել է 54.4 հազարի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության մամուլի խոսնակ Մելիսա Ֆլեմինգը։ Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Նրա խոսքերով՝ նրանցից 42.4 հազարն արևելյան շրջաններից են։ Ըստ նրա՝ ներկայում Ռուսաստանում գտնվող ուկրաինացի փախստականների թիվը կազմում է 110 հազար։ Ռուսաստանում փախստականի կարգավիճակ ստանալու դիմում է ներկայացրել 9.5 հազար մարդ, 800-ը՝ Լեհաստանում, Բելառուսում, Չեխիայում և Ռումինիայում։