Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Լուգանսկում ռմբակոծության գոտում լուրջ վնասվածքներ էին ստացել Ռուսաստանի պետական ռադիոընկերության լրագրողներ Իգոր Կորնելյուկը և օպերատոր Անտոն Վոլոշինը:
Հաղորդվում էր, որ նրանցից մեկը մահացել է: Քիչ առաջ Gazeta.ru-ն փոխանցել է, որ զոհվել է նաև երկրորդ լրագրողը: Նրանց հետ նույն վայրում գտնվող մեկ այլ լրագրող Վիկտոր Դենիսովը չի տուժել: