տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում ձերբակալվել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ

Ուկրաինայում ձերբակալվել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ

67
0

na-ukraine-arestovany-pervye-podozrevaemye-po-delu-ob-ubijstvax-na-majdane

Ուկրաինայի հատուկ ծառայությունները հաղորդել են Ռուսաստանի հետախուզական գլխավոր վարչության աշխատակիցների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են երկրի արևելքում դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ։

Ձերբակալվածների մեջ են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Անդրեյ Պարուբին։ «Այն, ինչ տեսանք Սլավյանսկում, ահաբեկիչներ էին, որոնք եկել էին արտասահմանից», — նշել է նա։

Նա հրաժարվել է բացահայտել մանրամասները՝ նշելով տեղեկության գաղտնիության մասին։ Պարուբիյն ասել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայություններն ունեն բավարար հնարավորություններ այդ ուժերի չեզոքացման համար։ «Մենք չեզոքացնելու և զինաթափելու ենք այն մարդկանց, ովքեր Ուկրաինա են եկել քաղաքացիական բախումներ հրահրելու համար», — ասել է նա։