տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացիա չի լինի

Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացիա չի լինի

104
0

4661205-R3L8T8D-650-6597876808193136228

Ուկրաինայի զինկոմիսարիատները չեն պատրաստվում արհեստական զորահավաք  իրականացնել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Պյոտր Մեհեդը։

«Իհարկե, ի տարբերություն խաղաղ ժամանակների՝ այժմ զորահավաքը խստացված կարգով է իրականացվում, սակայն դա չի նշանակում, որ ամեն գնով պետք է զորակոչիկներով ծանրաբեռնենք զինկոմիսարիատները, նման բան չկա ու չի լինի։

Եթե զորակոչիկն ունի առողջական խնդիրներ, նա ինքը պետք է հայտնի այդ մասին և այդ ժամանակ կազատվի ծառայությունից։ Բացի այդ, կան քաղաքացիների հստակ խմբեր, որոնք ևս ավտոմատ կերպով ազատվում են ծառայությունից», — նրա խոսքերն է փոխանցում «УНН»-ը։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը երկրում մասնակի մոբիլիզացիայի մասին հրաման է ստորագրել։