տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում խփված ինքնաթիռի պատճառով կասկածի տակ է Ռուսաստանի մասնակցությունը Մեծ 20-յակի գագաթնաժողովին

Ուկրաինայում խփված ինքնաթիռի պատճառով կասկածի տակ է Ռուսաստանի մասնակցությունը Մեծ 20-յակի գագաթնաժողովին

78
0

200254-255570c4-0d62-11e4-b520-c4b498d9eaca

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, որ Ռուսաստանի մասնակցությունը Մեծ 20-յակի գագաթնաժողովին պայմանավորված է Ուկրաինայում կործանված ինքնաթիռի հետաքննության արդյունքներից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Եկե՛ք սպասենք և տեսնենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել», — ասել է Էբոթը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էբոթն ասել էր, որ կասկած չկա, որ ինքնաթիռը խփվել է հակաօդային պաշտպանության հրթիռով, որը անջատողականներին է փոխանցել Ռուսաստանը։ Նա շեշտել է, որ Ռուսաստանն ուղիղ պատասխանատվություն է կրելու, եթե դա ապացուցվի։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի տարածքում ռուսամետ անջատողականների արձակած հրթիռից խոցվել և կործանվել է մալայզիական ինքնաթիռ, որում եղել է 280 ուղևոր և անձնակազմի 15 անդամ։