Ուկրաինայում առաքելություն իրականացրած ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Իվան Շիմոնովիչը հաստատել է, որ այդ երկրում խախտվում են ռուսախոս բնակչության իրավունքները, սակայն չի կարծում, թե դրանք կրում են համակարգված բնույթ։ Այս մասին Շիմոնիչը զեկուցել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որի հերթական նիստը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Կարծես կան դեպքեր, երբ ռուս փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքները խախտվում են կամ նրանք ենթարկվում են հարձակման։ Մարդու իրավունքների խախտման վերաբերյալ բոլոր հաղորդագրությունները, հատկապես՝ փոքրամասնությունների, պետք է մանրամասն քննության առնվեն։ Սակայն կարծես այդ խախտումները լայն տարածված չեն և չեն կրում համակարգված բնույթ», — ասել է ՄԱԿ-ի հանձնակատարը։
Հիշեցնենք, որ Շիմոնիչը մարտի 7-ից այցելել է Կիև, Խարկով և Լվով, սակայն ռուս զինվորականները նրան թույլ չեն տվել մուտք գործել Ղրիմի տարածք։