տուն Լուրեր Ուկրաինայում ընթացող իրադարձությունները կազդեն նաև Հայաստանի վրա

Ուկրաինայում ընթացող իրադարձությունները կազդեն նաև Հայաստանի վրա

186
0

Boris-Navasardyan

 

«Դժվարանում եմ ինչ-որ բան ասել, քանի որ շատ են խոսակցություններն ու քննարկումները և՛ լրատվամիջոցներում և՛ սոցիալական ցանցերումˋ կարծես թե բոլորն ամեն ինչից տեղյակ են: Այս դեպքում ես ավելի շատ պետք է կիսվեմ տպավորություններով: Դուք երևի շատ եք լսել, երբ խոսում են այն մասին , որ քննադատելի է, երբ Հայաստանի քաղաքագետները, փորձագետները և քաղաքական գործիչներն ավելի շատ խոսում են Ուկրաինայում ընթացող իրադարձությունների մասին, քան Հայաստանում ընթացող իրադարձությունների մասին: Այստեղ, այս քննադատությունը արդարացի է»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ ավելացնելով, որ Ուկրաինայում կան գործիչներ, որոնք զբաղվում են իրենց խնդիրներով, և լավ կլինի, որ հայաստանյան գործիչները զբաղվեն Հայաստանի խնդիրներով:

Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Ուկրաինայի զարգացումներն օգտակար են նաև Հայաստանի համար. «Մենք պետք է վերլուծենք Ուկրանայում տեղի ունեցած իրադարձությունները: Վերլուծենք մեր և նրանց նմանությունները և լուծումների հնարավորությունները: Պետք է փորձենք կանխատեսել զարգացումները, որոնք տեղի են ունենալու»,- ասաց պարոն Նավասարդյանըˋ հավելելով, որ այս հանգամանքով է, որ արդարացված է այն, թե ինչու են Հայաստանի ակտիվ քաղաքական դեմքերը ակտիվ քննարկում Ուկրաինայում ընթացող իրադարձությունները: