Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է այն մասին, որ Կիևի հեռուստատեսային կենտրոնի շենքը ուժեղացված պաշտպանության տակ է գտնվում այն բանից հետո, երբ երկրի ընդդիմադիր ուժերը հայտնել են այնտեղ պիկետ անցկացնելու մասին: Ըստ ոստկանության, նրանք կարող են խանգարել լրատվամիջոցների աշխատանքը: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Պիկետի նպատակը՝ մասնավոր լրագրության աջակցություն ցույց տալն է: Ընդդիմությունը նաև պահանջում է լրատվամիջոցներից օբյեկտիվ կերպով լուսաբանել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները: