Ուկրաինայի արևելքում ուժային գործողությունների մեկնարկից ի վեր Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զոհվել է 386 մարդ: Այս մասին հայտարարել է Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Ջանի Մաղազենին, ով ներկայացրել է Ուկրաինայում մոնիթորինգային խմբի աշխատանքի արդյունքում պատրաստված զեկույցը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Նրա խոսքերով` այս թվերը վերցված են պաշտոնական աղբյուրներից, ինչպես նաև տեղերում մոնիթորինգային խմբից:
«Մեր զեկույցում մենք հայտնում ենք 356 զոհի մասին, որոնցից 257-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում` 14 երեխա, ևս 11 հոգի զոհվել է Մարիուպոլում, 2-ը` վերջերս տեղի ունեցած դեպքերի ժամանակ, երբ զոհվել են «Դոնբասի ջուր» ընկերության երկու աշխատակիցները, և 86 զինվորականներ, այդ թվում Իլ-76 ինքնաթիռում գտնվողները», — ասել է Մաղազենին: