Ուկրաինայում տարածվում է եվրաինտեգրման վիրուսը: Ուկրաինայի տարբեր քաղաքներում սկսվել են բողոքի ակցիաներն այն բանից հետո, երբ Ուկրաինայի կառավարությունը որոշում կայացրեց դադարեցնել եվրաինտեգրման գործընթացը և բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է Forbes-ը:
Երկրի որոշ շրջաններում իշխանությունները հասկացել են, որ եվրոպամետ շարժումներն ավելի ուժեղ են, քան սպասվում էր, և ավելի ստեղծագործ մոտեցում են որդեգրել` հայտարարելով հարբուխի զանգվածային բռնկման մասին և արգելելով զանգվածային հավաքները: Այս գործելաոճը որոշ շրջաններում տվել է արդյունք՝ հատկապես այն շրջաններում, ուր տեղի իշխանությունները շատ ուժեղ են, իսկ եվրոպամետ ուժերը կազմակերպվելու հետ խնդիրներ ունեն:
Առայժմ Յանուկովիչը փորձում է հասկանալ, թե որ կողմն է իրեն ավելի լավ պայմաններ առաջարկում, սակայն եվրավիրուսը տարածվում է նաև նախագահի կողմնակիցների շրջանում: GFK survey-ի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ իշխող՝ Ռեգիոնների կուսակցության անդամների 47 տոկոսը կողմ է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: