տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում ավելի քան 10 հազար մարդիկ հեռացել են իրենց տներից. ՄԱԿ

Ուկրաինայում ավելի քան 10 հազար մարդիկ հեռացել են իրենց տներից. ՄԱԿ

101
0

14mai1nedelya-23

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Ուկրաինայում առնվազն 10 հազար մարդիկ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները։ Տեղեկացնում է BBC-ն։

Առաջին հերթին, խոսքը գնում է Ղրիմի թաթարների մասին, որոնք հեռացել են թերակղզուց։ Իրենց տներից հեռացել են նաև ազգությամբ ուկրաինացիներ և ռուսներ։ Որպես հիմնական պատճառներ՝ ՄԱԿ-ը նշում է սպառնալիքները, հետապնդումներն ու վախը՝ սեփական անվտանգության համար։

Նշվում է, որ միգրանտների թիվը հատկապես աճել է ապրիլ ամսին։