տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի քաղաքացիներն առանց վիզաների կայցելեն ԵՄ

Ուկրաինայի քաղաքացիներն առանց վիզաների կայցելեն ԵՄ

134
0

f72e86e2a397

Ուկրաինան և Եվրամիությունը կարող են իրականացնել ուկրաինացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու պիլոտային ծրագիր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար, պատգամավոր Պյոտր Պորոշենկոն՝ Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Կմշակվի կես տարով առանց մուտքի արտոնագրի ռեժիմի պիլոտային ծրագիր, որի ժամանակ Ուկրաինայի քաղաքացիները կստանան անվճար մուտքի արտոնագրեր։ ԵՄ արտաքին գործերի նախարարները, ում հետ ես հանդիպել եմ, ինչպես նաև Վան Ռոմպոյն, աջակցում են այս գաղափարին», — ասել է նախկին արտգործնախարարը։

Պորոշենկոն այդ ծրագրի իրագործման այլ մանրամասներ չի հաղորդել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here