տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի քաղաքացիներն անարգել մուտք են գործում նախագահական նստավայր

Ուկրաինայի քաղաքացիներն անարգել մուտք են գործում նախագահական նստավայր

85
0

1358705

Այսօր առավոտվանից ուկրաինացիներն անարգել կարող են մուտք գործել երկրի նախագահի նստավայր, որը գտնվում է Կիևի մերձակայքում գտնվող «Մեժիգորյա» տեղանքում։

Ուկրաինական «5-րդ ալիքի» լրագրողներն անարգել մտել են այդ նստավայրի տարածք։ Այստեղ եղել են մի քանի պահակներ, որոնք թույլ են տվել էքսկուրսիա կազմակերպել այստեղ։ Նրանք ասել են, որ նստավայրը բաց է այցելուների համար, սակայն կոչ են արել չփչացնել պետական գույքը և չգողանալ նախագահականի իրերը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի է դարձել, որ Յանուկովիչը գտնվում է Խարկով քաղաքում, այլ մանրամասներ հայտնի չեն։