Այսօր Մյունխենի օդանավակայանում գերմանացի սահմանապահներն ուկրաինացի քաղաքացիներին խնդրել են մոտենալ Եվրամիության քաղաքացիների համար նախատեսված պատուհաններին։ Այս մասին հաղորդում է LB.ua-ն, որը հղում է կատարել ֆեյսբուքյան մի գրառման։
«Ընկերս գրում է․ ուկրաինական չվերթով ժամանեցի Գերմանիա, որտեղ սահմանի վրա գերմանացի սահմանապահներն Ուկրաինայի քաղաքացիներին խնդրեցին անցնել Եմ քաղաքացիների համար պատուհանի մոտ», — գրում է կայքը՝ հղում կատարելով գրառմանը։