տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը մեզ համար ամենակարևոր բանն է. Դավութօղլու

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը մեզ համար ամենակարևոր բանն է. Դավութօղլու

119
0

zx450y250_1122911

Ղրիմը Ուկրաինայի անբաժանելի մասն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն իր թուրքմեն գործընկեր Ռաշիդ Մերեդովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Հաղորդում է TRT Haber-ը:

Նրա խոսքերով` անկայուն իրավիճակն Ուկրաինայում կարող է ազդել սևծովյան տարածաշրջանի վրա: «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Թուրքիայի համար ամենից կարևոր բանն է», — ասել է Դավութօղլուն` նշելով, որ Ղրիմի թաթարների անվտանգությունը Անկարայի առաջնահերթություններից է, և Թուրքիան բոլոր իրավունքներն ունի պաշտպանելու նրանց:

Հիշեցնենք, որ Ղրիմի խորհրդարանը որոշում է կայացրել միանալու ՌԴ-ին, ինչի համար մարտի 16-ին կանցկացվի հանրաքվե, ինչին դեմ են հանդես գալիս Ղրիմի թաթարները: